Օբամայի հիմնադրամը հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի

Օբամայի հիմնադրամը քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ անհատներին ամբողջ աշխարհից հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի:

Օբամայի հիմնադրամի շահառուներ կարող են դառնալ տարբեր մասնագիտությունների տեր անձինք` կազմակերպիչներ, գյուտարարներ, արվեստագետներ, գործարարներ, լրագրողներ և այլն:

Մասնակիցները հնարավորություն կստանան իմանալ, թե ինչպես կարող է ցանկացած անհատ իր իսկ համայնքում ակտիվ քաղաքացի դառնալ:

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր մասնագիտությամբ, 18  և ավել տարեկան անձինք:

Դիմորդները  պետք է ունենան անգլերեն լեզվի խորը իմացություն, քանի որ բոլոր ծրագրերը իրականացվելու են անգլերեն լեզվով:

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 6-ը:

Հայտերը լրացնելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Օբամայի հիմնադրամի կայքէջ: