Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է

Սեպտեմբերի 15-ը, որպես Ժողովրդավարության միջազգային օր,  հռչակվել է 2007 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևի հիման վրա՝  ուղղված ժողովրդավարության սկզբունքների խթանմանն ու պահպանմանը:

Այդ օրը ՄԱԿ-ն իր անդամ բոլոր պետություններին, ինչպես նաև տարածքային, միջկառավարական և ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է արել նոր տոնն ընդունել որպես առիթ՝ աշխարհում ժողովրդավարության սկզբունքների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար:

Բանաձևի նախաբանում նշված է՝

…ժողովրդավարության որևէ մոդել գոյություն չունի և ժողովրդավարությունը չի պատկանում որևէ երկրի կամ տարածաշրջանի…

…ժողովրդավարությունը համընդհանուր արժեք է, որը հիմնված է ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա, որոշելու իրենց սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգերը և նրանց լիարժեք մասնակցությունը կյանքի բոլոր ասպեկտներին: