Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ժամանել է Հայաստան

Լուսանկարը` Anadolu Ajansı

Հայաստան է ժամանել Թուրքիայի քրդական «ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Ինչպես հաղորդում է «Հանրային ռադիո»-ն` սա ընդդիմադիր պատգամավորի առաջին այցն է Հայաստան: Նա այստեղ սեպտեմբերի 18-20-ը կմասնակցի Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին: Սեպտեմբերի 19-ին Գարո Փայլանը ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը» թեմայով: