Սփյուռքահայերը «Կիլիկիա» են երգում Ծիծեռնակաբերդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուսանկարը` WordPress.com

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն:

Համաժողովի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը, որից հետո Անմար կրակի մոտ հավաքված բոլոր ներկաները կատարեցին «Կիլիկիա» երգը:

Համաժողովի մասնակիցները Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի տնկեցին: