Brexit-ը կարող է հանգեցնել նոր «լեզվի»` Euro-English-ի ձևավորմանը

Brexit-ը կարող է հանգեցնել անգլերեն լեզվի նոր ճյուղի ձևավորմանը, հաղորդում է The Independent-ը:

Շվեդիայի Գավլի համալսարանի դոկտոր Մարկո Մոդիանոն հայտնել է, որ արդեն իսկ նշաններ են նկատվում առ այն, որ “Euro-English”-ը ձեռք է բերում  իր առանձին յուրահատուկ դրսևորումը:

Նրա խոսքով, եթե Brexit-ից հետո անգլերենը մնա ԵՄ-ի պաշտոնական լեզուն, ապա «նոր լեզվի բառերը» կարող են ամրագրվել բառարաններում և դասավանդվել դպրոցներում այնպես, ինչպես ամերիկյան անգլերենի և ավստրալական անգլերենի դեպքում է: