Անգելա Մերկելը ցանկանում է հետ բերել ընտրողների վստահությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է հետ բերել այն ընտրողների վստահությունը, որոնք, իր կուսակցությունը լքելով, իրենց ձայնը տվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցությանը, հաղորդում է BBC-ին:

Նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցությունը հավաքել է ձայների 33 տոկոսը և Բունդեսթագում նախկին 311-ի փոխարեն կունենա 246 մանդատ:

Նշենք, որ ներկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է իշխող կոալիցիա կազմելու համար բանակցություններ վարել խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերի հետ, բացի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից։