Երիտասարդական աշխատողի վերապատրաստման դասընթացի մասնակիցների ընտրության մրցույթ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների և փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագրի առաջին՝ բազային փուլը կկայանա 2017 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Դասընթացի առկա (face to face) հանդիպումները 2017 թվականի հոկտեմբերի 27-29-ը, նոյեմբերի 10-12-ը և դեկտեմբերի 16-17-ը անցկացվելու են Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում: Դասընթացների միջակայքում կիրականացվեն ինքնուրույն աշխատանքներ: Մասնակիցը պարտավոր է հավաստել իր մասնակցությունը դասընթացների բոլոր փուլերին:

Դասընթացին կարող են մասնակցել երիտասարդների, երիտասարդական խմբերի հետ կամ երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ուղղված աշխատանք տանող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դասընթացներին ամբողջական մասնակցություն ունեցած և դասընթացի ընթացքում բոլոր առաջադրանքները կատարած երիտասարդական աշխատողները կստանան ավարտական հավաստագիր, որը հետագայում կդիտարկվի առավելություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերում:

Ցանկացողները պետք է eritportal@gmail.com էլ. հասցեով  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ներկայացնեն հայերեն լեզվով գրված  CV և դասընթացին մասնակցության մոտիվացիոն նամակ` համաձայն կից ձևի և երաշխավորագիր այն կազմակերպության կողմից, որը  ներկայացնում են:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 30-ն է:

Մանրամասների համար այցելեք այստեղ: