Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. մասնակցության հրավեր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու իր կողմից պարբերաբար կազմակերպվող կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հերթական դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի  19-ից 22-ը ԵՀՀ գրասենյակում։

Դպրոցի նպատակն է.

Զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության խաղաղարարական կարողությունները` մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և հմտություններ խաղաղության, քննադատական մտածողության և ֆասիլիտացիայի ասպարեզներում։

Դիմելու կարգը

Անհատներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մինչև ս.թհոկտեմբերի 10-ը լրացնեն առցանց հայտը և ուղարկեն ինքնակենսագրական (CV) Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Կոնֆլիկտներիտրանֆորմացիայի  դպրոց. ԱնունԱզգանուն» ։

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է, մարզերից և Արցախից ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունը երեք օր է: Դասընթացի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Մանրամասների համար այցելեք այստեղ: