Լեհական հիմնադրամը հայտարարում է «Գրան Պրի» լուսանկարչական մրցույթ

Լեհական «Վիզուալ» կրթական հիմնադրամն ընդունում է «Գրան Պրի» լուսանկարչական մրցույթի 2017 թվականի հայտերը: Մրցույթի մասնակցության համար չկան թեմատիկ, տարիքային և աշխարհագրական սահմանափակումներ: Առաջին տեղի համար սահմանված մրցանակի չափը՝ 10,000 լեհական զլոտի (մոտ 2,500 եվրո) է:  Բացի այդ եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Լոձ քաղաքում տեղի ունենալիք լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի  26-ն է:

Մանրամասների  համար այցելեք հիմնադրամի  պաշտոնական կայքէջ: