«Yes Armenia» ծրագրի մասնակցության հրավեր

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրամիության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ, սկսում է  YES Armenia նոր ծրագիրը, որին կարող են մասնակցել հայ երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից:

Ծրագիրը հնարավորություն կտա 20 երիտասարդների 12 ամիս աշխատել ՀՀ նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում՝ այդպիսով քաղաքացիական ծառայության մեջ ներդնելով նոր դինամիկա ու էներգիա և աջակցելով նրա արդիականացմանը։

Դիմելու համար անհրաժեշտ է հայերեն կամ անգլերեն լեզվով ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 ուղեկցող նամակ yesarmenia@dada6.eu էլ.հասցեով:

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է՝ ժամը 20։00-ն։

Մանրամասների համար այցելեք այստեղ