
Էրդողանը քնել է Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ննջել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ Կիևում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեսանյութն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Sputnik Turkey-ը, հաղորդում է IBT-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է Պորոշենկոյի ելույթի ժամանակ Էրդողանը հորանջում, ապա փակում աչքերը և ննջում։
Նկատելով այդ ամենը՝ Պորոշենկոն ձեռքով հարվածում է սեղանին, որպեսզի արթնացնի Էրդողանին: