
Մրցույթ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների լրագրողների համար
Արևելյան գործընկերության Քաղաքապետերի դաշնագիր (CoM East) նախագիծը հայտարարում է լրագրողական հոդվածների մրցույթ:
Ծրագրին կարող են մասնակցել տպագիր, առցանց և հեռարձակվող լրատվամիջոցների լրագրողներ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ովքեր հետաքրքրված են էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության հետևանքներին առնչվող հարցերով:
25 լրագրող Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից և Մոլդովայից (5 մասնակից յուրաքանչյուր երկրից), ինչպես նաև 25 լրագրող Ուկրաինայից կմասնակցեն Քաղաքապետերի դաշնագիր մեդիա սեմինարին, որը տեղի կունենա նոյեմբերին Ուկրաինայում և Մոլդովայում:
Հոդվածների ընդունման վերջնաժամկետը 2017 թ. հոկտեմբերի 30-ն է:
Հոդվածների ներկայացման և այլ մանրամասների համար այցելեք՝ այստեղ: