
Փոխանակման ծրագիր՝ օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման
Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հրավիրում է երիտասարդներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:
PFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Ծրագիրը հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում:
Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝
- ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
- սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններում
- ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
- կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
- քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում:
Դիմորդները պետք է՝
- լինեն 25-ից 35 տարեկան
- լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
- ունենան առնվազն բակալավրի կոչում
- տիրապետեն անգլերենին
- ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
- հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
- ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում վերապատրաստումը կանցնեն 2018թ.-ի ապրիլի 23-ից մինչև հունիսի 1-ը:
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 13-ն է:
Այլ մանրամասների համար այցելեք՝ այստեղ: