Կովկասի ինստիտուտը հրավիրում է երիտասարդների մասնակցելու եռօրյա սիմուլյացիոն խաղի

Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր քաղաքական կոնֆլիկտների կառավարմանն ու բանակցություններին նվիրված եռօրյա սիմուլյացիոն խաղին մասնակցելու համար:

Խաղը կանցկացվի 2017թ. նոյեմբերի 30-ից− դեկտեմբերի 3-ը, Հայաստանում:

Խաղի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Մասնակցության համար կարող են դիմել 23-30 տարեկան  ուսանողներ, և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Թուրքիայից, Մոլդովայից և Վրաստանից, ովքեր լավ տիրապետում են անգլերենին և հետաքրքրված են քաղաքականությամբ, հակամարտություններով, մարդաբանությամբ, միջազգային հարաբերություններով և սոցիոլոգիայով:

Հայտ ներկայացնելու համար ուղարկեք Ձեր
ռեզյումեն և մոտիվացիոն նամակը (կես էջ) contact@c-i.am էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Սիմուլյացիոն խաղ»:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. հոկտեմբերի 29-ն է:

Մասնակցությունն անվճար է: Ճանապարհորդության, բնակեցման և խաղային նյութերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը:

Մանրամասների համար այցելեք` այստեղ