Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է Նորարար կանանց մրցույթ

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է  Նորարար կանանց ԵՄ մրցանակի 5-րդ մրցույթը: Մրցանակը շնորհվում է  ձեռներեց կանանց, որոնց նորարարությունները  մուտք են գործել  շուկա:

Հայտադիմումների վերջնաժամկետը  2017 թ. նոյեմբերի 15-ն է:

Չորս դրամական մրցանակներ կտրամադրվեն առավել նորարար կին գործարարներին.

Առաջին մրցանակ `€ 100 000,

երկրորդ մրցանակ` € 50 000,

երրորդ մրցանակ `€ 30 000 ,

սկսնակ նորարար` € 20 000 :

Մրցույթը բաց է բոլոր ԵՄ կամ Հորիզոն 2020 ասոցիացված երկրների կանանց համար, ովքեր ՝

• Հիմնադրել են  հաջողված ընկերություն և նորարարություն են բերել շուկա:

• Պետական կամ մասնավոր հատվածի կողմից ստացել են Գիտահետազոտական  և նորարական ծրագրերի ֆինանասավորում:

Մանրամասների համար այցելեք՝ այստեղ