Իսպանիայի Սենատը Կատալոնիայում ուղիղ կառավարում մտցնելու մասին որոշում է ընդունել

Իսպանիայի Սենատը լիազորել է երկրի վարչապետ Ռախոյին ուղիղ կառավարում իրականացնել Կատալոնիայի նկատմամբ: Սենատը նման որոշում է կայացրել Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախացման վերաբերյալ բանաձև ընդունելուց րոպեներ անց:

Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Նշենք, որ Կատալոնիայի խորհրդարանն այսօր քվեարկել է անկախացման գործընթացը սկսելու օգտին: 135 պատգամավորներից 70-ը կողմ են քվեարկել, 10-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ: