Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր Երևանում

Նոյեմբերի 9-ին և 10-ին Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվեն Էրազմուս+ Տեղեկատվական օրերը Երևանում:

Երկօրյա միջոցառման ընթացքում ներկայացվելու են Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում, Կրեդիտային շարժունություն, Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր և  Ժան Մոնե գործողություններ) մանրամասները:

Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել է Ուկրաինայից և Ավստրիայից խոսնակների, ովքեր կկիսեն իրենց ազգային փորձը Էրազմուս+ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Գրանցվելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ: