Ինչու՞ Այվազովսկին ծովը նետեց Աբդուլ Համիդ II-ի տված պարգևները

Գաղտնիք չէ, որ հայկական ծագում ունեցող անվանի ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու բնապատկերները զարդարում են Թուրքիայի նախագահի նստավայրի պատերը:

Հայտնի է, որ նկարիչը բազմիցս է եղել  Օսմանյան կայսրությունում  և լավ հարաբերությունների մեջ է եղել օսմանյան սուլթանների ` մասնավորապես սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետ: Սակայն ամեն ինչ ավարտվեց այն ժամանակ, երբ սուլթանի հրամանով Օսմանյան կայսրությունում սկսվեցին հայերի հրեշավոր կոտորածները:

Տեղեկանալով այդ ամենի մասին և 1869 թվականի ապրիլի սկզբին վերադառնալով Թեոդոսիա` Այվազովսկին ծովը նետեց թուրք սուլթանի տված Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևները` «Մեջիդիեն» ու «Օսմանիեն» և  թուրք հյուպատոսին հանձնարարեց իր «արյունարբու» ղեկավարին փոխանցել հետևյալ խոսքերը. «Եթե կցանկանա, կարող է ինքն էլ իմ նկարները ծովը նետել, ես դրանք չեմ ափսոսում»:

Սակայն ծովանկարչի կտավները դուրս չնետվեցին, այլ առանց խղճի խայթ զգալու կախվեցին սուլթանի պալատի պատերին և սերնդեսերունդ փոխանցվեցին:  Այսպիսով, Թուրքիայում հայ նկարչի կտավները հիմա զարդարում են Թուրքիայի ներկայիս նախագահի պալատը, որտեղ էլ վերջինս անցկացնում է իր պաշտոնական հանդիպումները:

Allinnet.info