Լեոնարդո դա Վինչին առաջինն է եղել հայկական արվեստը Եվրոպայում տարածելու գործում

BBC

Վերածննդի իտալացի գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, երաժիշտ, գրող, մաթեմատիկոս, մեխանիկ, քաղաքագետ և գյուտարար Լեոնարդո դա Վինչին հայկական արվեստի մեծ երկրպագու էր, ինչի մասին վկայում է «Ատլանտյան կոդեքս»  (”The Codex Atlanticus”)  12-հատորանոց ձեռագրերի հավաքածուում տեղ գտած «Հայկական նամակներ» վերնագրով հատվածը:

Նա իր աշխատանքներում շատ է օգտագործել հայկական ճարտարապետության սկզբունքները:  Դեպի Հայաստան ճանապարհորդության ընթացքում նրա արած ճեպանկարները թույլ են տալիս եզրակացնել, որ Լեոնարդոն առաջինն էր հայկական գմբեթային կառույցների  ձևն օգտագործած եվրոպացիներից:

Լեոնարդո դա Վինչիի` Հայաստան այցելելու և հայերի հետ առնչություններ ունենալու փաստին բազմիցս անդրադարձել է ականավոր գրող Կոստան Զարյանը: Վերջինս մեծ է համարում Լեոնարդոյի դերը՝ հայկական ճարտարապետության սկզբունքները Իտալիայում և ամբողջ Եվրոպայում տարածելու գործում: Գրողը Լեոնարդոյի ազդեցությանն է վերագրում այն հանգամանքը, որ իտալացի ճարտարապետ Բրամանտեն լիովին հրաժարվել է գոթական ոճից և ընդունել հայկական ճարտարապետության այն սկզբունքները, որոնք հետագայում նոր ընթացք են տվել սուրբ Պետրոսի տաճարի կառուցմանը:

”The Codex Atlanticus” օրագրում նկարիչն անձամբ արտացոլել է հայերեն տառերը և պատմել իր այցելության մասին՝ Տավրոսի լեռներ: Իսկ տարբեր ուսումնասիրությունների համաձայն` վերածննդի կարկառուն ներկայացուցիչը եղել է նաև Կիլիկյան Հայաստանում:

Հայտնի է, որ Լեոնարդոն հիացած է եղել նաև հայ միջնադարյան մանրանկարչությամբ, ինչպես նաև հայկական կտավներում օգտագործված գույներով: Ասվածի վառ օրինակ է այն փաստը, որ Լեոնարդոյի ներկապնակում տեղ են գտել հայոց հողի գույնն ունեցող մուգ դեղին կամ բաց շագանակագույն եզակի գույնը, որը նրանից առաջ նախկինում երբևէ չի օգտագործվել Եվրոպայում…

Allinnet.info