
Տարտուի համալսարանը հրավիրում է ուսանողներին՝ մասնակցելու ձմեռային դպրոցի դասընթացների
Տարտուի համալսարանը և Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը հրավիրում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին դիմել «Ազգեր և տարածաշրջաններ. Կենսական ուժը և աշխարհաքաղաքականությունը Սև ծովում և Կովկասում» խորագրով ձմեռային դպրոցին մասնակցելու համար:
2018 թ. փետրվարին դպրոցը կշարունակի ուսումնասիրել իշխանության տարբեր չափորոշիչներ և կապակցել դրանք խոշոր միջազգային դերակատարների ներքին և արտաքին քաղաքականության հետ:
Այս տարի առանձնահատուկ ուշադրություն է հատկացվելու միջազգային հարաբերությունների աշխարհաքաղաքական և կենսաքաղաքական կողմերի միջև զուգահեռներ անցկացնելուն, համեմատելուն, ինչպես նաև նրան, թե ինչ բացթողումներ կան դրանցում:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մասնակիցները պետք է հոգան բնակվելու ծախսերը, ինչպես նաև իրենց ճանապարհածախսը դեպի Կեեռիկու և հետադարձ: Կազմակերպիչները կհոգան սննդի, տեղական տրանսպորտի, ուսուցման և անհրաժեշտ պարագաների ծախսերը:
Ծախսերի հետ կապված լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ olena.solohub@ut.ee.
Դիմումների վերջնաժամկետը 2017-ի նոյեմբերի 15-ն է:
CV-ն և մոտիվացիոն նամակը պետք է ուղարկել հետևյալ էլ.հասցեով՝ olena.solohub@ut.ee.
Մանրամասների համար այցելեք՝ այստեղ: