Ցեղասպանության մասին նոր ֆիլմը ցույց է տալիս,որ հայերի պատմությունն անցյալում չի մնացել

Ամերիկյան The New York Times պարբերականի թղթակից Քեն Յավորովսկին անդրադարձել է Ջո Բեռլինգերի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» փաստավավերագրական ֆիլմին:

Հեղինակը մասնավորապես նշում է.

«Հայոց Ցեղասպանության թեման հնարավոր չէ ամբողջովին առանց զգացմունքերի ներկայացնել, սակայն «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» ֆիլմը յուրահատուկ է այն առումով, որ զգացմունքային հավասարակշռությունն ու հանդարտությունն այն ավելի ուժեղ են դարձնում։

20-րդ դարի սկզբին օսմանյան թուրքերի կողմից սպանվեցին մոտ 1,5 մլն հայեր։ Սա  պետք է ընդունված փաստ լիներ, սակայն դեռ մնում է որպես քննարկման առարկա, քանի որ թուրքական կառավարությունը գրեթե մեկ դար շարունակում անտեսում կամ ժխտում է այդ իրադարձությունները, տնտեսական ճնշումներ գործադրում՝ ստիպելով մյուս երկրների կառավարություններին  նույն կերպ վարվել։

Ջո Բերլինգը՝ ֆիլմի ռեժիսորը, իր ֆիլմում օգտագործում է ցեղասպանությունից փրկվածների հին տեսագրություններն ու պատմաբանների մեկնաբանությունները` ընդհանուր պատկերացում տալու ոճրագործության մասին։ Ֆիլմում ընդգրկված են նաև «Խոստումը» ֆիլմի (գեղարվեստական ֆիլմ, որը նկայացնում է 1915 թ․ կռիվներն ու հայերի զանգվածային ոչնչացումը) անձնակազմն ու դերակատարները։ Պարոն Բերլինգի ծրագիրը մտածված է, ինչպես նաև խորհրդանշական․ փաստերը ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը  միշտ ձգտում է ճնշում գործադրել կինոստուդիաների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն  Ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանումները։

«Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» ֆիլմի հիմնական ասելիքը կոչն է` հիշելու անմեղ զոհերին, հանուն նրանց ու հանուն մեզ.ինչպես ֆիլմի վերջին հատվածում է ասվում ՝ «Պատմությունն անցյալում չի մնացել» »։