ԵՄ-ն հրավիրում է հայ ձեռնարկատերերին մասնակցելու անվճար դասընթացների

Հայ ձեռնարկատերերը հրավիրվում են մասնակցելու «Պատմասացություն զանգվածային դրամահայթայթման արշավների համար» անվճար դասընթացին:

Դասընթացն անցկացվում է ԵՄ-ի ֆինանսավորմամբ գործող նախագծի կողմից, որն ուղղված է նորարարական ստարտափերի ու մարքեթինգային ընկերությունների կարողությունների բարելավմանը և անցկացվելու է միջազգային մասնագետների կողմից:

Դասընթացները  տեղի կունենան դեկտեմբերի 5-8-ը և կանցկացվեն մինչև 12 սկսնակ և 5 մարքեթինգային ընկերությունների համար:

Ծրագիրը նպատակ ունի աջակցելու հայ ձեռնարկատերերին ձեռք բերելու հմտություններ և գիտելիքներ` իրենց բիզնեսը խթանելու նպատակով:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:

Այլ մանրամասների համար այցելեք` այստեղ