Մենք 15 տարեկան ենք

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպություն հիմնելու գաղափարը ծագել է դեռևս 2000 թվականին: Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանն սկսեց համալրել ազգային պետությունների ընտանիքը, և այս համատեքստում ամենահաջողված փորձն ուներ Եվրոպան: Երկրի զարգացման ժողովրդավարական ուղու որդեգրման, այդ հարցում եվրոպական փորձի փոխանակման, եվրոպական արժեքների տարածման առումով մի խումբ գաղափարակից ընկերներ զգացին այնպիսի կառույցի առկայության անհրաժեշտությունը, որը կնպաստեր մեր երկրի՝ եվրոպական ընտանիքի մի մասը դառնալուն: Ահա այսպես էլ սկսվեց ամեն բան… :)

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ստեղծման, երկարամյա գործունեության հիմնական գրավականը, թերևս, այն է, որ թե՛ կառույցի հիմնադիրներին, թե՛ դրա անդամներին համախմբում են բացառապես արժեքները: Այս մասին են «խոսում» նաև սեփական ռեսուրսների հաշվին ծավալած տարբեր նախաձեռնությունները, որոնք իրականություն են դարձել թիմի անդամների պատրաստակամության և հայտարարած արժեքներին հավատարմության շնորհիվ: Ուստի բոլորովին պատահական չէ, որ, չնայած 15 տարիների ընթացքում եղած մի շարք դժվարություններին, կազմակերպությունը կարողացել է շարունակել իր բնականոն գործունեությունը և հաստատակամ մնալ ապագայում ևս իր բռնած ուղու շարունակականությունն ապահովելու հարցում:

Անցած 15 տարիների ընթացքում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն, մշտապես հավատարիմ մնալով իր հայտարարած գերակայություններին, փորձել է նպաստել մեր երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, զարգացմանն ու կայացմանը, եվրոպական ընտանիքին Հայաստանի ինտեգրմանը: Կազմակերպության կայուն և արդյունավետ գործունեության մասին են վկայում կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերը, որոնց կարելի է ծանոթանալ մեր կայքի համապատասխան բաժնում:

Ասում են՝ երջանիկ է այն մարդը, ով առավոտյան հաճույքով գնում է աշխատանքի, իսկ երեկոյան հաճույքով գնում է տուն: Ահա թե ինչու մեր թիմի յուրաքանչյուր անդամ իսկապես երջանիկ է:

Շնորհավորելով կազմակերպության 15-րդ տարեդարձը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում հիմնադիրներին, նախկին և ներկա բոլոր անդամներին, կազմակերպության գործընկերներին, դոնորներին և բոլոր նրանց, ում միացյալ ջանքերով մեր 15 տարիների համատեղ ուղին իրական ու իսկապես հաջողված դարձավ