
Շվեյցարիայի կառավարությունը հրավիրում է դիմելու 2018–2019 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագրին
Շվեյցարիայի կառավարությունը սկսում է 2018–2019 թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որը նախատեսված է գիտության ոլորտի հայ ուսանողների համար:
Ծրագիրը ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին` swiss.scholarship@luys.am հասցեին, մինչև 2017թ. նոյեմբերի 30–ը։
Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`
հետազոտական կրթաթոշակներ,
ասպիրանտական կրթաթոշակներ,
դոկտորական կրթաթոշակներ։
Երեք տիպի կրթաթոշակների ուղեցույցը հասանելի է հետևյալ էջում` https://www.sbfi.admin.ch/sbfi/en/home/topics/swiss-education-area/scholarships-and-grants/swiss-government-excellence-scholarships-for-foreign-scholars-an.html
- Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։
- Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։
Ծրագրի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք` այստեղ: