Աշխարհում առաջին անգամ մարդու գլխի փոխպատվաստում է իրականացվել

Լուսանկարը` Lifeboat.com

Չինաստանում իրականացվել է մարդկային գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: 18 ժամ տևած վիրահատությունն իրականացվել է դիակի վրա:

Ինչպես փոխանցում է The Telegraph-ը, վիրահատությունը հաջող է անցել. ապացուցվել է, որ ողնաշարը, նյարդերն ու արյունատար անոթները հնարավոր է կրկին վերամիավորել:

Իտալացի հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Սերջիո Կանավերոն մանրամասնել է, որ վիրահատությունն իրականացվել է չինական Հարբինի բժշկական համալասարանի գիտական թիմի կողմից: Նրա խոսքով՝ ողջ մարդու վրա նման վիրահատության անցկացումն արդեն տեղի կունենա մոտ ապագայում: