Եվրոպայի քոլեջը հայտարարում է ընդունելություն 2018-2019 ուսումնական տարվա համար

Փնտրում եք հետբուհական ծրագիր, որը կբարձրացնի Ձեր մրցունակությունը եվրոպական աշխատաշուկայո՞ւմ։ Եվրոպայի քոլեջը՝ իր Բրյուգեի կամ Նատոլինի (Վարշավա) համալսարանական ավաններով, Եվրոպայում ապրելու, սովորելու և փորձ ձեռք բերելու լավագույն վայրն է:

Քոլեջը հայտարարում է ընդունելություն 2018-2019 ուսումնական տարվա համար: Այն  հնարավորություն է տալիս խորը գիտելիքներ ձեռք բերել կառավարություններում, դիվանագիտական, եվրոպական և միջազգային կազմակերպություններում, քաղաքացիական հասարակությունում, ինչպես նաև մասնավոր հատվածում  աշխատանքի անցնելուց առաջ:

2018/19 ուսումնական տարվա համար հայտադիմումները բաց են 2017 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 17-ը:

Քոլեջի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ