Մերկելը հանդես է եկել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման օգտին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բացասաբար է վերաբերում փոքրամասնության կառավարության ստեղծման գաղափարին և ճիշտ է համարում երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին հայտնում է BBC-ին:

«Ես համոզված եմ, որ նոր ընտրությունները կդառնան լավագույն այլընտրանքը», – հայտարարել է կանցլերը:

Նա նաև ասել է, որ որևէ պատճառ չի տեսնում հրաժարվելու իր պաշտոնից՝ չնայած ձախողված բանակցություններին:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Անգելա Մերեկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի և Կանաչների կուսակցության հետ խորհրդարանական կոալիցիա ձևավորելու բանակցություններից: Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում: