Եվրոպական քոլեջը առաջարկում է կրթաթոշակներ ԵՀՔ-ի մասնակից երկրների բուհերի շրջանավարտների համար

Եվրոպայի քոլեջը առաջարկում է մեծ թվով կրթաթոշակներ ԵՀՔ մասնակից երկրների բուհերի շրջանավարտներին՝ 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում հետբուհական կրթություն ստանալու համար:

Կրթաթոշակները ներառում են ակադեմիական, բնակեցման, սննդի, ինչպես նաև ճամփորդական ծախսերը:

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել հետևյալ երկրներից՝ Ալժիր, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Եգիպտոս, Վրաստան, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մոլդովա, Մարոկկո, Պաղեստինյան իշխանություն, Սիրիա, Թունիս և Ուկրաինա:

Դիմելու վերջնաժամկետը մինչև 2018թ.-ի հունվարի 17-ն է:

Մանրամասների համար այցելեք այստեղ