
Ավելի քան 600 բելգիացի փողոց է դուրս եկել՝ ի պաշտպանություն հայ ընտանիքի
AFP PHOTO / EMMANUEL DUNAND
Ավելի քան 600 մարդ բելգիական Վալկուուր քաղաքի փողոց են դուրս եկել՝ հայ ընտանիքի արտաքսման դեմ բողոքի: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում կատարելով lalibre.be պարբերականին:
Ցուցարարները փորձել են իրենց ձայնը հասցնել բարձրագույն ատյաններին, որպեսզի կանխեն բոլորի կողմից սիրված հայ ընտանիքի վտարումը:
«Դա շատ անսպասելի էր: Ես չէի կարծում, որ ինդիվիդուալիստների մեր հասարակությունում մենք կարող ենք այսպես միասնական լինել:Մեզ հարյուրավոր մարդիկ են միացել, դա վկայում է այն մասին, որ իսկապես խնդիր կա», - ասել է կոմիտեի աջակցության ղեկավար Էդդի դե Ջագերը:
«Ես հավատում եմ օրենքի ուժին, բայց այստեղ մի բան այն չէ: Մենք ուզում ենք, որպեսզի մեզ լսեն, որպեսզի այդ ընտանիքն իմանա, որ մենք նրանց կողքին ենք։ Նրանք շատ լավ ինտեգրված են մեր հասարակությանը», - Ջագերի խոսքերն է մեջբերում բելգիական պարբերականը:
Վալկուուրի քաղաքապետ Քրիստն Պուլինն իր հերթին ասել է, որ կարելի է համատեղել օրենքն ու մարդկային վերաբերմունքը, որը տվյալ դեպքում տեղի չի ունենում:
«Քաղաքացիները դա են պահանջում: Նրանք չեն ուզում, որպեսզի օրենքները անմիտ կերպով կիրառվեն», – ասել է քաղաքապետը: