ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացումը հնարավոր է մինչև 2020 թվականը․ ԵՄ պատվիրակության ղեկավար

Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ ընդունված հռչակագիրը վիզայի ռեժիմի ազատականացման հարցի մասին հստակ նշում են, որ կան որոշակի պայմաններ, որոնք պետք է կատարվեն ազատականացման համար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, փոխանցում է News.am-ը:

«Ես լավատես եմ և հավատում եմ, որ երկու կողմում էլ ունենք այն հանձնառությունը, որը կարող է տանել վիզայի ռեժիմի ազատականացման։ Վիզայի ռեժիմի  ազատականացումը իրավունք չէ, այն առավելություն է»,-ասել է նա:

Խոսելով ժամկետների մասին, նա հայտնել է, որ չի կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարծում է, որ մինչև 2020 թվականը վիզայի ռեժիմի ազատականացումը կլինի ակնկալվող 20 արդյունքներից մեկը։