BBC-ի` հոր և դստեր մասին պատմող գովազդային հոլովակը հալեցրել է բոլորի սրտերը

BBC-ն ներկայացրել է այս տարվա սուրբծննդյան գովազդային հոլովակը, որը կոչ է անում բոլորին տոները միասին անցկացնել:

Ինչպես հաղորդում է Metro-ն` գովազդում ներկայացված է հոր և դստեր պատմությունը: Աղջիկը, ով պարելու մեծ սեր ունի, ցանկանում է ելույթ ունենալ իր դպրոցում կազմակերպվող տաղանդների շոուին, և այդ նպատակով  անդադար պարապում է: Սակայն նրա հայրը միշտ ծանրաբեռնված է աշխատանքով և միայն ժամանակ է ունենում գրասենյակից եկող զանգերին պատասխանել:

Վերջում, իհարկե, հայրը հասցնում է ներկա գտնվել դստեր ելույթին և անգամ պարել նրա հետ միասին: