Եվրոպական խորհրդարանը հրավիրում է երիտասարդների մասնակցելու «Եվրոպական երիտասարդական միջոցառման»

 

Եվրոպական խորհրդարանը հրավիրում է բոլոր երիտասարդներին մասնակցելու «Եվրոպական երիտասարդական միջոցառմանը» (EYE), որը տեղի կունենա  Ստրասբուրգում 2018թ.-ի հունիսի 1-ից 2-ը:

EYE –ը Ստրասբուրգում անցկացվող քաղաքական երիտասարդական միջոցառում է, որը տեղի է ունենում Եվրոպական խորհրդարանում` միավորելով ավելի քան 8000 երիտասարդների Եվրոպայի տարբեր երկրներից:

Այն համատեղում է բարձր մակարդակի քաղաքական բանավեճեր, թեմատիկ սեմինարներ, մշակութային անիմացիաներ և կենդանի երաժշտություն` այդպիսով ստեղծելով յուրահատուկ քաղաքական և տոնական, զվարճալի և իմաստալից միջոցառում:

Ծրագրին կարող են մասնակցել 16-ից 30 տարեկան երիտասարդներ, ովքեր ունեն անգլերենի խորը գիտելիքներ:

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը:

Հայտերը լրացնելու և այլ մանրամասների համար այցելեք` այստեղ