Հայաստանում կարտադրվի աշխարհում առաջին օրորոցը, որը միացված կլինի սմարթֆոնին

Հայաստանում կարտադրվի աշխարհում առաջին օրորոցը, որը կունենա բազմաթիվ գործառույթներ և միացված կլինի սմարթֆոնին: Այս մասին հայտնում  է  РУСАРМИНФО -ն:

Գաղափարի հեղինակ, դիզայներ Գոռ Շահբազյանը պատմել է արտադրանքի յուրահատկությունների մասին:

«Այն առայժմ նախագծման փուլում է: Արդեն կա աշխատող նախատիպ, որի վրա դեռ փորձարկումներ կանենք: Օրորոցը կարող է արմատապես թեթևացնել ծնողների կյանքը: Երբ օրորոց եք գնում, պետք է նաև տեսախցիկ, ռադիոդայակ, աուդիոգրքերի նվագարկիչ գնեք: Այդ ամենը մենք միավորել ենք օրորոցում»,- հայտնել է Գոռ Շահբազյանը:

«Դուք գնում եք մեկ օրորոց՝ բոլոր հնարավորություններով: Այն կունենա տեսախցիկ, կշեռք, միկրոֆոն, շարժումների, ձայնի, օդի սենսոր: Կա նաև լրացուցիչ լուսավորություն: Եվ այդ ամենը կառավարվում է հավելվածով և սմարթֆոնով: Ծնողները կկարողանան օրորոցին միանալ ցանկացած տեխնիկայով և աշխարհի ցանկացած ծայրից»,- հայտնում  է Գոռ Շահբազյանը:

Նրա խոսքով՝ հայկական օրորոցը կխնայի ծնողների ժամանակը և նյարդերը: Արտադրանքի գնի մասին առայժմ տեղեկություն չկա, բայց հեղինակի խոսքով, այն մատչելի կլինի: