Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը ներառել է Արցախի ճանաչումն իր քաղաքական պլատֆորմի ծրագրում: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

 Կուսակցությունը, որը հաստատել է նաև  Հայոց ցեղասպանության ճանաչումը, դարձել է առաջին ոչ հայկական քաղաքական կուսակցություններից մեկն աշխարհում, որը Արցախի հարցում հանդես է եկել «սկզբունքային դիրքորոշմամբ»:

Հաղորդվում է, որ Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը նաև կոչ է արել կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության [Արցախ]  անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու նրա ժողովրդի հարաբերությունները: