Ադրբեջանում հայատյացութան դրսևորումներն առկա են գրեթե բոլոր դասագրքերում

Ադրբեջանում հայատյացութան դրսևորումներն առկա են գրեթե բոլոր դասագրքերում, դրանք առկա են նաև ուսուցիչների համար նախատեսված մեթոդաբանական ձեռնարկներում:  Այս մասին ասել է քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը՝ ներկայացնելով «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքները, փոխանցում է Panorama.am-ը:

Ուսումնասիրությունները ներկայացված են «Azerichild.education» կայքում,  որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր:

«Azerichild.education»-ը «Azichild.info»-ի ծավալուն նախագծի մասն է, որտեղ հանրության լայն զանգվածներն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում հնարավորություն են ստացել ծանոթանալու Ադրբեջանում հայատյացության տարածման ամենավտանգավոր դրսևորմանը` մանկական և երիտասարդական գրականության մեջ՝ հեքիաթներում, բանաստեղծություններում, մանկական խաղերում, երեխաների համար ստեղծված կրթական և հանրամատչելի նյութերում։

Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան նշել է, որ այլատյացության դրսևորումներ կան ոչ միայն  պատմության, այլև նույնիսկ երաժշտության գրքերում:
«Կայքում ներկայացված են սկզբնաղբյուրները, որպեսզի ցանկության դեպքում մարդիկ իրենք ծանոթանան: Բացի այդ, յուրաքանչյուր նման ուսումնասիրությունից հետո ադրբեջանական կողմը ոչնչացնում է արդյունքները»,-ասել է նա: