
Հռոմի պապը ծննդյան 81-րդ տարեդարձը նշել է 4-մետրանոց պիցցա ուտելով
AFP PHOTO / OSSERVATORE ROMANO
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ծննդյան 81-րդ տարեդարձը (որը տեղի ունեցել կիրակի օրը) նշել է յուրահատուկ ձևով՝ Վատիկանի մանկական հիվանդանոցի երեխաների հետ միասին 4-մետրանոց պիցցա «ուտելով» :
Ինչպես հայտնում է The Independent-ը ՝ Պոլ VI սրահում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզել է երեխաներին ուտել պատրաստված պիցցայի ամբողջ 4 մետրը (13 ոտնաչափ) առանց մնացորդի՝ ասելով, որ դա կօգնի իրենց հասակ առնել:
Պիցցայով արարողությունն անցկացվել է Սուրբ Պետրոսի հրապարակ նայող Պապի պատշգամբում: Հրապարակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ՝ հոգևոր առաջնորդին շնորհավորելու համար: