NASA-ի գիտնականները լուսանկարել են սուրբծննդյան աստղ հիշեցնող միգամածություն

NASA-ի գիտնականները սուրբծննդյան տոներին ընդառաջ Hubble աստղադիտակի օգնությամբ լուսանկարել են NGC 6326 մոլորակային միգամածություն, որը սուրբծննդյան խորհրդանիշ է հիշեցնում։ Այս մասին հայտնում է ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը։

Լուսանկարում երևում է գազային ամպ, որը լուսավորվել է միգամածության կենտրոնում գտնվող աստղի կողմից։ Այն  գտնվում է Երկրից մոտ 11 000 լուսային տարի հեռավորության վրա` Ալտար համաստեղությունում, որը հայտնի է նաև «Արա» լատինական անվանմամբ: