
Գերմանիայի արտաքին մշակութային կապերի ինստիտուտը հրավիրում է երիտասարդների մասնակցելու երկամսյա պրակտիկայի
Գերմանիայի Դաշնության արտաքին մշակութային կապերի ինստիտուտը (ifa) հրավիրում է երիտասարդ մասնագետների և կամավորների մասնակցելու CrossCulture ծրագրին:
Մասնակցիները հնարավորություն կունենան ձեռք բերելու միջազգային և մասնագիտական փորձ Գերմանիայում՝ երկամսյա պրակտիկայի շրջանակում:
Դիմել կարող են 23-ից 45 տարեկան անձինք, ովքեր ունեն անգլերենի լավ իմացություն և տվյալ պահին աշխատում են հայրենի երկրի քաղաքացիական հասարակության որևէ հաստատությունում կամ այլ համապատասխան կազմակերպությունում:
Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել առցանց մինչև 2018 թվականի հունվարի 12-ը:
Պահանջվող փաստաթղթերին և նախապայմաններին ծանոթանալու համար այցելեք այստեղ: