«Եվրոպացի հետազոտողների գիշեր» նախաձեռնությունը հրավիրում է կազմակերպությունների դիմելու մշակութային ծրագրերի

Ինչպես ցույց տալ, որ գիտությունը կարող է նաև զվարճալի լինել:  Եթե Դուք ունեք որևէ գաղափար, ապա «Եվրոպացի հետազոտողների գիշեր» միջոցառումների հրավերը կարող է այն իրականություն դարձնելու հնարավորություն դառնալ: Քանի որ 2018 թվականը հայտարարվել է Մշակութային ժառանգության եվրոպական տարի, խրախուսվում է մշակութային ժառանգությանն առնչվող միջոցառումներ ներառող դիմումների ներկայացումը:
Ֆինանսավորվելով ԵՄ-ի կողմից՝ նախագիծը նպատակ ունի ընդլայնել հետազոտողների հանրային ճանաչումը և խթանել հետազոտական կարիերայի հետաքրքրությունը՝ հատկապես երիտասարդների շրջանում: Դիմել կարող է ցանկացած գրանցված կազմակերպություն ԵՄ-ից,  Հայաստանից,  Վրաստանից,  Մոլդովայի Հանրապետությունից,  Ուկրաինայից և «Հորիզոն 2020»-ին ասոցացված այլ երկրներից:

Վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 14-ն է:

Մանրամասներն՝ այստեղ