ՀՀ ՊՆ – ԵՄ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Եվրամիության Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին: Քննարկվել են պաշտպանական ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ Ադրբեջանի կողմից դիպուկահար գործողությունների ակտիվացումը, ռազմատենչ հռետորաբանությունը եւ իրավիճակը սրելու փորձերը վտանգում են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային կառույցների ջանքերը:

28.04.2011