Հրեա ուսանողների համաշխարհային միությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

 

 Լուսանկարը՝ JNS.org

Հրեա ուսանողների համաշխարհային միությունը (WUJS) Իսրայելում անցկացված 44-րդ Համաշխարհային կոնգրեսում պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, փոխանցում է «Ռուսարմինֆո»-ն:

Այդ որոշունը ռասիզմի ցանկացած տիպի դրսևորման դեմ հրեական միության պայքարի գաղափարախսության մաս է կազմում: Իսրայելը մինչև հիմա պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չնայած նախորդ տարի Կնեսետի Կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հրեա ուսանողների համաշխարհային միությունը նաև հայտարարել է, որ կարևորում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորությունը և կքննադատի այն ժխտելու, խեղաթյուրելու կամ արհամարհելու ցանկացած փորձ: