Open Media Hub-ը հրավիրում է հեռուստատեսային և օնլայն-վիդեոլրագրողների մասնակցելու հակակոռուպցիոն դասընթացի

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող  Open Media Hub ծրագիրը հրավիրում է հեռուստատեսային և օնլայն-վիդեոլրագրողների մասնակցելու հակակոռուպցիոն դասընթացի:

Ծրագրին կարող են դիմել  Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության  հեռուստատեսային և օնլայն-վիդեոլրագրողներ:

Դասընթացը հնարավորություն կընձեռի լուսաբանել, համեմատել և հակադրել տարածաշրջանային քաղաքականությունում կոռուպցիայի օրինակները և պատճառները:

Դիմումների վերջնաժամկետը 2018 թվականի հունվարի 31-ն է:

Մանրամասների և ծրագրին դիմելու համար այցելեք՝ այստեղ: