Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Էստոնիան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Տալինից ստացվել է համապատասխան պաշտոնական գրություն, որի համաձայն  Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը»,- ասել է Բալայանը:

Էստոնիան այսպիսով դարձավ Եվրոպական Միության անդամ երկրներից առաջինը, որն իր համաձայնությունը տվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև նոր համաձայնագրին: