Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «ահաբեկչական բանակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Անադոլու գործակալության»-ը:

«Մեր նպատակն է ոչնչացնել այդ «ահաբեկչական բանակը» մինչև նրա կազմավորումը: Կարո՞ղ է արդյոք Թուրքիայի համար այլ նպատակ լինել, երբ խոսքը գնում է մեր սահմանների երկայնքով ահաբեկչական միջանցք ստեղծելու մասին»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը կրկին հայտարարել է, որ «երկրի զինված ուժերը ցանկացած պահի կարող են ռազմական գործողություն սկսել Սիրիայի Աֆրինում»: