
Ինչու՞ Միացյալ Թագավորությունը չի վերադարձնում Կիլիկյան Հայաստանի՝ միլիարդ արժողությամբ գանձարանը
Հայ պրոֆեսոր Սուրեն Այվազյանը համոզված էր, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանին միլիարդներ է պարտք անհայտ արժույթով: Նրա պնդմամբ, որոշ տեղեկությունների համաձայն, կանխատեսելով Կիլիկիո Հայաստանի անկումը` հայոց վերջին թագավոր Լևոն VI-ը թագավորության գանձարանը փոխանցեց Անգլիայի թագավոր Էդուարդ III –ին` պահպանության համար, սակայն պայմանով: Նշվում է, որ երկու միապետները համաձայնագիր են ստորագրել, ըստ որի, Անգլիան պետք է վերադարձներ գանձարանն այն պահին, երբ Հայաստանն անկախություն ձեռք կբերեր:
Հատկանշական է Սուրեն Այվազյանի հիմնավորումն առ այն, թե ինչու է հենց Միացյալ Թագավորության արքան ընտրվել որպես Կիլիկյան թագավորների գանձարանի պահապան: Հնագիտության, պատմության և լեզվաբանության բնագավառում պրոֆեսորի կատարած հետազոտությունների համաձայն՝ անգլո-սաքսոնները սերում են Հայաստանից, որոնք մ.թ.ա. XV-X դարերում են բրիտանական կղզիներ տեղափոխվել Մեծ Հայքի Չորրորդ Հայք Աշխարհի Անգեղտուն (կամ Անգըլ-տուն) գավառից:
Մանրամասն ուսումնասիրություն կատարելուց հետո, 2001 թ. Սուրեն Այվազյանն իր գաղափարները և պահանջները նամակով ներկայացրեց Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ II- ին: Նա հույս հայտնեց, որ այդ պահին Լոնդոնում ապրող Լուսինյան դինաստիայի ժառանգ Լյուիս Լուսինյանի սերունդը նույնպես շահագրգռված կլինի հայկական հարստության որոնման հարցում:
Սակայն հարկ է նշել, որ եթե միապետների միջև գոյություն ունեցող պայմանագիրը առկա է և գոյություն ունի մինչև այսօր, ապա հայկական կողմը որոշակի իրավական խնդիրների առաջ կկանգնի գանձարանի որոնման առումով: Կարևոր խնդիր է լինելու ցույց տալ անգլիացիներին Կիլիկյան Հայաստանի թագավորության և ներկայիս Հայաստանի Հանրապետության կապը, որն էլ կապացուցի, որ Հայաստանն է Կիլիկյան թագավորության փաստացի իրավահաջորդը:
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում բավականին դժվար կլինի վերականգնել այդ ռեսուրսները, քանի որ դա անշահավետ կլինի Միացյալ Թագավորության կառավարության համար: Գանձարանը պետք է նրանց համար որպես «ազատ» ռեսուրս համարվի, որի վերադարձն էլ, հավանաբար, այնքան էլ հեշտ չի լինի:
Աղբյուրը՝ Allinnet.info