
Եվրոպական միության Բրյուսելյան մոդելը հրավիրում է երիտասարդների ԵԽ-ում հանդես գալ երկրի ղեկավարի դերում
Հետաքրքիր է իմանալ՝ ինչ մարտահրավերներ են ծառանում Եվրոպական խորհրդարանի անդամի կամ Եվրոպական խորհրդում նախարարի առջև։ Եվրոպական միության Բրյուսելյան մոդելը հնարավորություն է ստեղծում 35 երկրներից մոտ 150 մասնակիցների Եվրոպական խորհրդում ներկայացնել իրենց երկիրը, որպես երկրի կամ կառավարության ղեկավար։
Այսպիսի դերային խաղերի միջոցով մասնակիցներն անցնում են այն բոլոր դժվարությունների և մարտահրավերների միջով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարություն հաստատելու համար:
Եվրոպական միության Բրյուսելյան մոդելը եվրոպական քաղաքականության և որոշումների կայացման գործընթացների ամենամյա ծրագիր է, որի նպատակն է երիտասարդներին ավելի մոտիկից ծանոթացնել եվրոպական նախագծերին:
Ծրագրին դիմելու վերջանաժամկետը հունվարի 23-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այստեղ: