Ինչպե՞ս հայկական «փախլավա»-ն վերածվեց թուրքական «բակլավա»-ի

Արևելահայերենում  «բակլավա»-ն անվանում են «փախլավա», մինչդեռ արևմտահայերենով այն կոչվում է «բախլավա»: Թուրքերենը չունի «խ» հնչյունը, այդ իսկ պատճառով «բախլավա» բառը վերածվել է «բակլավա»-ի: Այս անվանումն այնուհետև փոխառվել է այլ ժողովուրդների կողմից:

Նշենք, որ բակլավան մեծ տարածում է ունեցել Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում: Իսկ ի՞նչ պատմություն է ունեցել այդ քաղաքը:

1921 թ. փետրվարին թուրքական կառավարությունը քաղաքն անվանեց «Գազի Այնթաբ» (غازى عينتاب) ` թուրք-ֆրանսիական պատերազմում ֆրանսիական պաշարման դեմ իր դիմադրությունը նշելու կապակցությամբ: 1928 թվականին քաղաքը ստացավ Գազիանթեփ անունը:

Քաղաքը նախկինում, ինչպես նաև ներկայումս ոչ ֆորմալ կերպով կրում է Այնթապ անունը:  Անվան ծագման համար, ըստ որոշ աղբյուրների, հավանաբար հիմք է ծառայել  հեթիթերեն (խեթերեն) «խանթապ» (արքայի երկիր) բառակապակցությունը:  Խեթերեն բառն այնուհետև փոխառվել է պարսիկների կողմից և ստացել նոր իմաստ` «բոլոր աղբյուրներ»: Այսպիսով, Գազիանթեփը Խեթական թագավորության մաս էր կազմում: Ավելին, որոշ աղբյուրների համաձայն`  առաջին փախլավան պատրաստել են հենց խեթերը:

Իսկ ո՞վքեր են խեթերի անմիջական նախնիները:

Պատմագետներից ոմանք պնդում են, որ խեթերի մարդաբանական տեսակը Արմենոիդ է եղել և նրանք թե՛ մարդաբանական, թե՛ լեզվաբանական առումներով բավական մեծ ընդհանրություններ են ունեցել մեր նախնիների հետ: Խեթերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու է եղել. այն շատ ընդհանրություններ ուներ հայերենի հետ: Նշենք, որ խեթերն աշխարհի այն հնագույն ժողովուրդներից են եղել, որոնք հայերին կոչել են այնպես, ինչպես հայերն են իրենց անվանում՝ հայ։ Մ.թ.ա.15-13-րդ դարերում գրված խեթական արձանագրություններում հիշատակված է Հայասա երկիրը։ Հարկ է նշել, որ խեթերեն հոգնակի մասնիկ էին «սա»-ն և «ասա»-ն։ «Հայասա» խեթերեն նշանակում էր և’ հայեր, և’ հայերի երկիր՝ Հայաստան։ Խեթական պետությունը ( մ.թ.ա. XV – XII դդ.) ընդգրկել է համարյա ամբողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը…

Նշենք, որ ներկայումս Հայաստանում կա փախլավայի մի քանի տեսակ: Հիմնականում հայտնի է Գավառի փախլավան, որի հիմնական գաղտնիքը խմորի շերտերի քանակի մեջ է` 48 շերտ:

Աղբյուրը՝ Allinnet.info