
ԵՄ-ն ՔՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհ ստանալու հայտամրցույթ
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ճանաչել.Պաշտպանել.Իրագործել» ծրագիրը քաղաքացիական կազմակերպությունների համար հայտարարում է ֆինանսական աջակցություն (ենթա-դրամաշնորհ) ստանալու հայտամրցույթ: Հայաստանում երկու քաղաքացիական հասարակության կազմակերպության կտրամադրվեն երկու դրամաշնորհներ ՝ առավելագույնը 20 000 եվրո յուրաքանչյուր ենթա-դրամաշնորհի համար։ Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը «Կարիտաս Ավստրիա» և «Կարիտաս Լիբանան» կազմակերպությունների հետ համատեղ։
Ծրագրի նպատակն է աջակցել Լիբանանում և Հայաստանում ապաստան հայցողների, փախստականների իրավունքների պաշտպանությանը:
Տեխնիկական առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2018 թվականի փետրվարի 16-ն է։
Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: