Թուրքիան մեզ հետ նախապայմանների լեզվով խոսելու իրավունք չունի. Սերժ Սարգսյան

Թուրքիան հզոր պետություն է, և Հայաստանի ներուժը չի կարելի համեմատվել իր ներուժի հետ: Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան կարող է մեզ խոսել նախապայմանների լեզվով: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է News.am-ը։

«Մեզ համար նման վերաբերմունքը անընդունել է»,- ասել է ՀՀ նախագահը: Նա հիշեցրել է, որ 2009 թվականին երկրների կողմից դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար ստորագրված արձանագրություններում նախապայմանների մասին խոսք անգամ չկար: Մինչ բանակցությունների սկիզբը փաստաթուղթը հստակ սահմանում էր, որ նախապայմաններ չպետք է լինեն, բայց հիմա Հայաստանը հերթական անգամ լսում է, որ անհրաժեշտ է որոշակի քայլ կատարել: «Միջազգային հարաբերությունների պատմության մեջ նման օրինակներ չկան»,- նկատել է Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նաև հիշեցրել է, որ Թուրքիան միակ երկիրն էր աշխարհում, որն աջակցել է 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին: