Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

Ստորև ներկայացնում ենք Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույցը։

Հունվարի 26, 2018

18:00-21:00.«Բուկինիստ» գրախանութում կամփոփվի «Իմ գաղտնի գրքաՍեր» խաղըորի մասնակիցները գրքերով իրենց սիրո խոստովանությունն են արել՝ գրախանութի միջոցով գաղտնի նվեր թողնելով իրենց սիրելիներին: Մասնակիցներին սպասվում են անակնկալներ, նվերներ:  Սիրառատ ու գրքառատ երեկոյի ընթացքում ելույթ կունենա «Կտոր մը երկինք» խումբը (Արև և Աստղ Մախսուդյաններ):

16:00-ին Դավթաշենի Ս.Նահատակաց եկեղեցում կկատարվի խաչերի օրհնության կարգ, որից հետո երիտասարդները թաղապետարանի հետ համատեղ Ս. Սարգսին մարմնավորող ձիավորի ուղեկցությամբ օրհնված խաչերը կբաժանեն երիտասարդներին:

 17:00-19:00-ին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում կկատարվի Հսկման ժամերգություն

17:00-ին Արարատի Ս. Հակոբ եկեղեցում կկազմակերպվի Երիտասարդների օրհնության կարգ և երիտասարդներին նվիրված համերգային ծրագիր:

15:30-ին Արևշատի ՍԱստվածածին եկեղեցուց թափորը ձիավորի ուղեկցությամբ կպտտվի գյուղում:

16:30-ին Արևշատի ՍԱստվածածին եկեղեցում տեղի կունենա ժամերգություն և երիտասարդների օրհնության կարգ:

17:30-ին Արևշատի ՍԱստվածածին եկեղեցու բակում  տեղի կունենա ինտելեկտուալ խաղ «Ս. Սարգիսը՝ երիտասարդների բարեխոս» թեմայով:

Հունվարի 27, 2018


  1. 10:00–ին՝ ՍՊատարագ`
  • Առաջնորդանիստ ՍՍարգիս եկեղեցում:

* Ս. Սարգսի մասունքակիր Աջը կբերվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

* Ս. Սարգիս եկեղեցում արտագրված 17-րդ դարի Ավետարանը կբերվի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

* Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների օրհնության կարգ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

 11:00–ին՝ ՍՊատարագ`

  • Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
  • Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցում:

Ս. Պատարագի ավարտին կկատարվի զինվորների ու երիտասարդների օրհնության կարգ:

  1. 13:00-ին Նոր Նորքի ՍՍարգիս եկեղեցու բակում Ս. Պատարագից հետո տեղի կունենա տոնական համերգ։
  2. 14:30-ին՝ քայլերթ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի Սիրահարների այգի:
  3. 16:00-ին՝ տոնական համերգ Սիրահարների այգում:

Հունվարի 28, 2018

13:00-ին Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ կկազմակերպվիտոնական միջոցառում:

Qahana.am